Παρασκευή 20 Απριλίου 2012

Ուզում եմ գրել, չգիտեմ ինչպես սկսել:Միշտ ինձ թվացել է, թե գրելու շատ բան ունեմ:  Չէ, այդքան էլ հեշտ բան չէ գրելը:Ավելի լավ է գնամ լոգարանի պատերը լվանամ կամ խոհանոց գնամ  էլ.սալիկի «աչքերը» մաքրեմ:Մեր մեջ ասած խոհանոց գնալուց խուսափում եմ,գիտեք, սառնարանի ձգողական ուժից: Մեկ էլ կտեսնեք մեր ոտքերը, մեզնից անկախ այնտեղ են տանում:Այդ լավությունն իրենց չեմ անելու,չեմ գնալու խոհանոց,մնաս բարով սառնարան:Քանի անգամ ենք ասել.«երկուշաբթի օրվանից դիետա եմ սկսելու», չհավատալով ինքներս մեր ասածին:  Անձամբ ես դիետային դեմ եմ ու  ոչ մի անգամ էլ դիետա չեմ արել, ավելի շատ կողմ եմ առողջարար սնունդին.....Աչքերիս կոպերը ծանրանում են,չեմ կարող  այլևս: բարի գիշեր բոլորին: